ԿԱՆԱՉ ԹԵՅ (Camellia Sinensis)
Ինչպես սև, այնպես էլ կանաչ թեյի հայրենիքը Չինաստանն է: Չինարենում թեյն ունի հարյուրավոր անվանումներ, որոնցից ամենատարածվածը ՙչա՚-ն է, նշանակում է տերևիկ: Ըստ առասպելի՝ քամին մոտ հինգ հազար տարի առաջ պոկել է վայրի թեյի թփից մի քանի տերև, պտտեցրել օդում ու նետել է եռացրած ջրով այն պնակի մեջ, որ դրված է եղել չինական կայսր Շեն Նոնգի առջև: Խմելով ստացված ըմպելիքը, կայսրը հիացել է համով ու բուրմունքով, օժտվել բացառիկ ուժով ու պայծառատեսությամբ: Այդպես հայտնի է դարձել թեյը: Կանաչ թեյը նշանավոր է իր կենսաբանական յուրահատկությամբ ու համով: Ստանալու համար հումքը ենթարկվում է ջերմային մշակման՝ խմորիչները ոչնչանում են, ինչը և տերևներում առկա նյութերը զերծ է պահում թթվեցումից, կարբոնաթթվային միացություններ չեն ձևավորվում: Այդ պատճառով էլ կանաչ թեյն իր քիմիական բաղադրությամբ անհամեմատ մոտ է բուսականին, տերևները հարուստ են վիտամիններով: Այլ կերպ ասած՝ կանաչ թեյի արտադրման հիմնական նպատակը թարմ տերևների կենսաբանական բուժիչ նյութերը պահպանելն է՝ այն էլ այնպես, որ եռացնելուց հետո, թեյի բաժակում հեշտությամբ անջատվեն:
Գոյություն ունեն կանաչ թեյի չորս ենթատեսակներ՝ խոշոր տերևավոր, մանր տերևավոր, փոշենման և շերտաձև: Առավել որակյալ է խոշոր տերևավորը: Բոլոր կանաչ թեյերն էլ խորհուրդ է տրվում եփել 60-90 աստիճան տաք ջրում: Եռացնելուց հետո թեյի թուրմը կարող է ստանալ բաց կանաչից մինչև մուգ կանաչ կամ դեղնականաչավուն գույն: Կանաչի թեյը սևից անհամեմատ դառը, թունդ վիճակում չափազանց դառն է: Այդ յուրահատուկ համն ուղեկցվում է նույնքան յուրահատուկ բույրով: Առողջ ապրելակերպի կողմնակիցները կանաչ թեյը իրավացիորեն ավելի օգտակար են համարում, քանի որ հակաօդքսիդանտներից կատեխին է պարունակում: Կանաչ թեյը նպաստում է ռադիոակտիվ ճառագայթումը կանխելուն, մեծացնում է մարմնի դիմադրողականությունը, նվազեցնում քաղցկեղային բջիջների գոյացման հավանականությունը, զարկերակի կարծրախտատի զարգացումը, ճարպագոյացումը: Պատահական չէ, որ կանաչ թեյը կոչում են ատոմային դարի ըմպելիք: Նկատի ունենալով այս ամենը՝ ՙՄԷԳԱ ԱՐԱՐԱՏ՚ ընկերությունը կանաչ թեյ է ներմուծում հարևան Վրաստանից, որն, ինչպես հայտնի է, թեյաբույսերի մշակման հինավուրց ավանդություններ ունի, արտադրության որակով ու մակարդակով մրցունակ է համարվում ամբողջ աշխարհում:
|